Հակոբյան Վարդան
Ծնվել է 1978 թվականին Երևանում։
1999 թվականից սկսած մինչ օրս գործնեություն է ծավալում կինոյի ոլորտում, մասնակիցն է երկու տասնյակից ավելի ֆիլմերի ստեղծմանը, աշխատել է որպես երկրորդ ռեժիսոր և պրոդյուսեր։
2003 թ-ին նկարահանել է «Քաղաք» կարճամետրաժ ֆիլմը , որի համար արժանացել է Ֆրունզե Դովլաթյանի անվան «Հույս» մրցանակին, «Ոսկե ծիրան» ՄԿՓ –ում , 2004 թ-ին։
2007-2018 թվականներին աշխատել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ –ում , եղել է «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային ծրագրի հիմնադիրներից մեկը և համակարգողը։
Պարբերաբար աշխատել է հեռուստատեսության ոլորտում, որպես ռեժիսոր։ Նկարահանել է հեռուստաֆիլմեր, սերիալներ։
2018 թվականից «Կինոկետ Փրադաքշնս» ընկերության կրեատիվ տնօրենն է։
Ֆիլմացանկ
1999 - Լռության սիմֆոնիա
2001 - Տաք երկիր, Ցուրտ ձմեռ
2003 - Նորմա
2004 - Քաղաք
Քրմուհին
Տխուր փողոցի այգաբաց
Սահման
Կաթնեղբայր
2010 - Հայը
2011- Ալա-բալա-նիցա
2011- Անվերջ փախուստ, Հավերժ վերադարձ
Դիալոգներ
2012 - Անվերջ փախուստ, Հավերժ վերադարձ, Արմեն Ջիգարխանյան
2013 - Ալպինիստները
2013 - Հանի մանի
2014 - Սուպեր մամա
2015 - Սիրո գործակից
2016 - Հայկական հարսանիք
2017 - Սուպեր մամա 2, Անվերջ փախուստ, Հավերժ վերադարձ ,Հեքիաթ տխուր այգեպանի մասին
2018 - Սև այգի, Կապույտ երկինք
2018 - Չերգված անցյալը
Տոմբե, Երջանկությու՛ն,
2019 - Ասք ցավագար այգեպանի մասին, Ժամանում, Սողոմոնի երգերը
2021- Մանյունյա
Ամերիկացի
2023 - Գյուղը որ կանգնի, Մանյունյա – Ամանորյա Արկածներ, Ժաննա, Սիմոն, Նկարչի երեք գերեզմանները, Անգլուխ ձիավորները
