top of page

Հարությունյան Սուսաննա

Ծնվել է 1961 թվականի hունվարի 1-ին:

 

1977 թվականին ավարտել է Երևանի #150 միջնակարգ դպրոցը:

1979 թվականին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը: 

1982 - 1987 թվականներին սովորել է Համամիութենական Պետական Կինոյի Ինստիտուտը /ՎԳԻԿ/-ը։

 

1989 -1990 թվականներին շարունակել է ուսումը ՎԳԻԿ-ի ասպիրանտուրայում:

1980 թվականից սկսած` Սուսաննա Հարությունյանի հոդվածները հրատարակվում են հայկական և արտասահմանյան պարբերական մամուլի էջերում: 

 

1980 - 1996 թվականներին աշխատել է որպես լրագրող, խմբագիր /մշակութային բաժնի վարիչ/ և մշակույթին ու կինովերլուծաբան`  Ազգային և համաշխարհային կինոյին և մշակույթին վերաբերվող և տարալեզու թարգմանությամբ ավելի քան 500 հոդվածների հեղինակ է:

 

Սուսաննա Հարությունյանի հոդվածները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ուկրաիներեն, էստոներեն եւ այլ լեզուներով:   

1991 – 1993 թվականներին ղեկավարել է “Ռեսպուբլիկա Արմենիյա” օրաթերթի  ռուսերեն տարբերակի մշակութային բաժինը:

1993 - 2000 թվականներին աշխատել է  ՀՀ Մշակույթի նախարաության Կինոյի վարչությությունում` որպես գլխավոր մասնագետ: 

1996 թվականից ի վեր հանդիսանում է Հայաստանի Կինոգետների և Կինոլրագրողների Ասոցիացիայի /Միջազգային Կինոլրագրության Ֆեդերացիայի Հայաստանյան ազգային մասնաճյուղի/ հիմադիր-նախագահ :

2002 թվականին “Արվեստ” / “ARVEST” ինտերնետային մշակութային ամսագրի հիմնադիրներից մեկն է ու խմբագրական խորհրդի անդամ:

2004 թվականից՝ “Ոսկե ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից մեկն է ու փառատոնի գեղարվեստական տնօրենը: 

2017 թվականից՝ “Ոսկե ծիրան” փառատոնի տնօրեն:

1998 - 2012 թվականներին Լոնդոնում 'Ուոլֆլաուեր պրես’ տպագրատան կողմից հրատարակվող International Film Guide ամենամյա մասնագիտական հանդեսի  “Հայաստան” ենթաբաժնի մշտական հեղինակն է: 

“Հայկական կինո. 1924-1999” և “Հայկական կինո. 1924-2009” լիակատար եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ կատալոգի պատասխանատու խմբագիրն էր:

Միջազգային տարբեր կինոփառատոններին /Բեռլին, Վենետիկ, Լոկարնո, Կառլովի Վարի, Փուսան, Ռոտտերդամ, Ռիգա, Կոտբուս, Վիենա և այլն/ եղել է ժյուրիի անդամ: 

1986 թվականից Հայաստանի Լրագրողների Միության անդամ է:

1997 թվականից FIPRESCI (Միջազգային Կինոլրագրության Ֆեդերացիա) անդամ է:

2003 - 2009 թվականներին Հայաստանի ներկայացուցիչն էր Եվրոպական Մշակութային Խորհրդարանում:

2012 թվականից Եվրոպական Կինոակադեմիայի անդամ:

2013 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտւտի պատվավոր պրոֆեսոր: 

2016 թվականից Եվրիմաժում Հայաստանի ներկայացուցիչ:

2013 թվականին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։

bottom of page