Ղազարյան Արմեն
Ծնվել է 1964 թվականին՝ Երևանում։
1975 թվականին ինընդունվել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցը ապա շարունակել ուսումը Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանի երկու բաժիններում՝ գեղանկարչություն և դիզայն։
Համալսարանն ավարտել է 1986 թվականին և նույն թվականից սկսել էաշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ-անիմատոր և բեմադրող նկարիչ։
1991թվականից եղել է «Մոմիկ» հայկական մշակութային միության անդամ։
Բացի իր կարիերայից որպես ֆիլմերի բեմադրող նկարիչ, 2001թ-ից աշխատում է Հայաստանի պատմության թանգարանում որպես վերականգնող, գլխավոր խորհրդատու։
2012 - 2016 թվականներին եղել է թանգարանի վերականգնման բաժնի վարիչ։
Ֆիլմացանկ
1993 - Նախաշեմին
2004 - Մարիամ
2005 - Խճճված զուգահեռներ
2007 - Չնչիկ, Ջուր
2008 - Տաքսի Էլի լավ Գարնան երկրորդ կիրակի Վերնագիրը՝ վերջում
2009 - Նոր տարվա կինո, 2009 Զեմլյակ
2010 - Մի նայիր հայելուն, Թափառում
2011- Դուռը բաց, Փեսացուն կրկեսից, Իմ Անի
2012 - Պոկեր.ամ
2013 - Միտք, Փուշ, Քայլ ձիով
2013 - Խավարում
2014 - Շքամուտք, Ուրիշի փոխարեն
Շնորհակալություն, հայրիկ
2015 - Որսի կանոնները՝ շտուրմ
2016 - Լորիկ, Ձյուն, Բրավո, Վիրտոուզ, Հյուսիս-Հարավ
2017 - Արմենը և ես
2018 - Ազնիվ գողեր, Ստվերում