top of page

Մաթոսյան Ռոբերտ

Ծնվել է 1945 թվականին:
1968 թվականին ավարտել է Երևանի Պետական համալսարանը:
2015 թվականին ավելի քան հարյուր հոդվածի հեղինակ է:
Աշխատել է ՀՀԳ - ի (այժմ` Արմենպրես) գործակալության հատուկ թղթակից և «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ:
1969 - 91 թվականներին հիմնադրել և անընդմեջ խմբագրել է Հայաստանի պետկինոյի, հետագայում կինեմատոգրաֆիստների միության «Ֆիլմ» թերթը:
1991 - 93 թվականներին «Ֆիլմ» թերթի բազայի վրա ստեղծել է «Գեղարվեստ» թերթը, ապա` ստեղծագործական միավորումը:
«Ֆիլմ» և «Գեղարվեստ» թերթերի տպագրության 24 տարիների ընթացքում հրապարակել է կինոյին նվիրված ավելի քան 20 հազար տեղեկատվական, ճանաչողական, քննադատական նյութեր և հոդվածներ, որոնք նպաստել են ոչ միայն հայկական կինոարվեստի, այլև մշակույթի զարգացմանը:
Պարգևատրվել է «Մ. Ա. Շոլոխով 100» հուշամեդալով:
2008 - 2018 թվականներին խմբագրել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և մշակույթի նախարարության «+Կինո» ամսագիրը:
2015 թվականին ստացել է «Մովսես Խորենացի» մեդալ։

ԳՐՔԵՐ
Հարցազրույց ձեզ համար - 1977
Հենրիկ Մալյան - 1980
Ազատ Շերենց - 1982
Հարդագողի ճանապարհով - 2007
Անկրկնելի կինոճանապարհ - 2011
Սոս Սարգսյան - 2013
Ալբերտ Մկրտչյան, Լևոն Աթոյանց, Արմեն Միրաքյան, Էդուարդ Մաթևոսյան, Ռուդոլֆ Վաթինյան – բրոշուրներ – 2008 - 2018
Հայ կինոգործիչների նվիրված հոդվածներ «Ազգ», «Հայաստանի հանրապետություն» և այլ թերթերում - 2013 - 2018
Մասնագիտությունը կինոռեպորտյոր - 2021
10 օր Անրի Վերնոյի հետ հուշագրություն - 2022

Երեսունից ավելի ոչ խաղարկային ֆիլմերի սցենարի հեղինակ է, այդ թվում. «Վահրամ Փափազյան», «Զորավար Անդրանիկ», «Վանա վարպետը», «Սպիտակ, մոռացված ողբերգություն», «Էպիկենտրոն», «Դարերի խորքից», «Միխայիլ Շոլոխով և այլն»

«Սպիտակ, մեր սիրո ու ցավի էպիկենտրոն» ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր - 2018

© 2023 by Union of Film Professionals of Armenia

bottom of page