top of page

Կապույտ դահլիճ

80 տեղ

լազերային պրոյեկտոր, 5.1 ձայնային համակարգ

Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան կապույտ դահլիճը 80 տեղանոց շատ հարմար մի վայր է հատկապես կամերային կինոցուցադրությունների, կինոերեկոների, ցերեկային և մասնավոր կինոդիտումների, կինոնախագծերի շնորհանդեսների և այլ ձեռնարկումների համար:

Միջավայրը, որ ստեղծված է այս սրահում, թույլ է տալիս ավելի մտերմիկ մթնոլորտում անցկացնել միջոցառումները:

Այն նաև հարակից է նշանավոր «ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ»-ին և միջոցառումներից առաջ և հետո հնարավոր է «ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ»-ում կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ, գինեձոներ, շնորհանդեսներ և այլն…

Վարձակալության պայմանները

Կինոցուցադրման 1 սեանսը (մինչև 3 ժամ)` 150 000 ՀՀ դրամ *:

(3 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար՝ 10 000 ՀՀ դրամ):

 

Այլ միջոցառումներ համար (ոչ կինոցուցադրություն)՝ համագումարներ, համաժողովներ և այլն (մինչև 3 ժամ)՝ 200 000 ՀՀ դրամ:

Դահլիճի մեկ օրվա զբաղվածությունը (Ժամը 9:00-ից առավելագույնը մինչև 22։30)՝ 250 000 ՀՀ դրամ:

Հյուրասիրության կազմակերպման տարածք դահլիճին հարակից «Բուխարու սրահում» (մինչև 50 մարդ)՝ 60 000 ՀՀ դրամ: (Հյուրասիրության կազմակերպումը՝ նախնական պայմանավորվածությամբ՝ մինչև 5 օր առաջ, ժամը 19:00-ից հետո):

* Վարձակալության գինը ներառում է նաև կինոմեխանիկի, հսկիչների աշխատանքը, մինչև 1 ժամ անվճար ժամանակ աուդիովիզուալ նյութերի տեխնիկական ստուգման և նախադիտման համար, գովազդային 2 roll up banner-ի տեղադրում դահլիճի մուտքի մոտ, գովազդային А3 չափի 3 պաստառի տեղադրում Կինոյի տան Վարդանանց և Արամի փողոցների մուտքերի մոտ: Ֆիլմերի ցուցադրություններից հետո տեղի ունեցող քննարկումների և հարց ու պատասխանների ժամանակը, եթե դուրս է գալիս կինոցուցադրման համար սահմանված 3 ժամի ձևաչափից, ենթակա է վճարման 3 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար նախատեսված գնով։

Վարձակալելու համար`

info@ufpa.am

+374 (91) 27 07 76

© 2026 by Union of Film Professionals of Armenia

bottom of page