Մեծ դահլիճ
502 տեղ
Տեխնիկական հագեցվածությունը՝
DCP պրոյեկտոր 2K scope 2,39, Flat 1,85
JBL 5.1 դոլբի համակարգ
Էկրանի չափսերը 2048 x 858
Ձայնը`
Միկշերային վահանակ BEHRINGER SX 32
Ակտիվ բարձրախոսներ
RCF
NX L23-A - 4 հատ
NX S21-A - 4 հատ
Մալուխային խոսափողեր
Sennheiser e 835 S - մինչև 4 հատ
Հեռակառավարվող խոսափող
Sennheiser XS wireless 2 - մինչև 3 հատ
Բեմի լուսավորությունը՝
Կողային, վերին և ճակատային LED լուսարձակներ
Ժապավենային պրոյեկտոր՝
Cinemeccanica ընկերության Victoria 5՝ նախատեսված 35 մմ ժապավենով ֆիլմերի ցուցադրության համար
Ջեռուցման, հովացման և օդափոխության ժամանակակից համակարգեր
Wi-Fi
Zoom կամ այլ համակարգերով ցուցադրությունների և քննարկումների կազմակերպում


Describe your image

Describe your image

Կինոյի տան Մեծ դահլիճը կառուցված է յուրահատուկ ակուստիկ ինժեներիայով, երեսպատված է հատուկ փայտով, որը նպաստում է ձայնի հնչողությանը:
Այն բացվել է 1975 թվականին և երկար ժամանակ՝ մինչև «Ռոսիա» կինոթատրոնի շահագործումը, Հայաստանի ամենամեծ կինոդահլիճն էր: Բացումից հետո այս դահլիճում են կայացել հատկապես «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրած բոլոր ֆիլմերի կինոպրեմիերաները:
Գրեթե 30 տարվա անգործությունից հետո, որի հետևանքով դահլիճը հայտնվել էր անմխիթար վիճակում, այն վերաբացվել է՝ ամբողջովին պահպանելով իր ճարտարապետական տեսքն ու մտահղացումները:
Վերականգնվել և հատուկ մշակման է ենթարկվել երեսպատման փայտը, որպեսզի կրկին իրողություն դառնա դահլիճի եզակի ակուստիկ միջավայրը: Ժամանակին տեղադրված աթոռները ամբողջովին նորոգվել են՝ պահպանելով իրենց կառուցվածքը, ամբողջական վերականգնման և նորոգման են ենթարկվել դահլիճի մանրահատակը, ինժեներական կառուցվածքները, ենթակառուցվածքները, կինոցուցադրման սրահը, հարակից տարածքները, նախասրահները, կառուցվել են նոր սանհանգույցներ, այլ հարմարություններ:
Տեղադրվել են նոր լուսային համակարգեր, կինոցուցադրման ժամանակակից սարքավորումներ և այլն:
Դահլիճն ունի ջեռուցման, հովացման և օդափոխության ժամանակակից համակարգեր:
Փոխվել են դահլիճի էկրանը, ձայնային համակարգը:
Այսօր կինոյի տան մեծ դահլիճը շարունակում է լինել ամենամեծ կինոթատրոնային դահլիճը Հայաստանում, որն ունի կինոցուցադրման ամենաժամանակակից հարմարությունները՝ պահպանված իր ոճային առանձնահատկության մեջ:
Վարձակալության պայմանները
Կինոցուցադրման 1 սեանսը (մինչև 3 ժամ)` 380 000 ՀՀ դրամ *:
(3 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար՝ 20 000 ՀՀ դրամ):
Այլ միջոցառումների համար (ոչ կինոցուցադրություն)՝ համագումարներ, համաժողովներ և այլն (մինչև 3 ժամ)՝ 450 000 ՀՀ դրամ:
Դահլիճի մեկ օրվա զբաղվածությունը (ժամը 9:00-ից առավելագույնը մինչև 22։30)՝ 800 000 ՀՀ դրամ:
Այլ միջոցառումների ժամանակ (ոչ ֆիլմերի ցուցադրություն) DCP կինոպրոյեկտորի օգտագործումը՝ 1 ժամը 30 000 ՀՀ դրամ, ոչ DCP պրոյեկտորի դեպքում` 1 ժամը 20 000 ՀՀ դրամ:
Հյուրասիրության կազմակերպման տարածքի տրամադրումը մեծ դահլիճին հարակից նախասրահներում (մինչև 2 ժամ) 30 000 ՀՀ դրամ՝ մեկ նախասրահի համար, «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանի տարածքում՝ 50 000 ՀՀ դրամ:
Սեանսային ցուցադրությունների համար` 1 սեանսը 300 000 ՀՀ դրամ։
* Վարձակալության գինը ներառում է կինոմեխանիկի, ձայնային օպերատորի, հսկիչների աշխատանքը, մինչև 1 ժամ անվճար ժամանակ աուդիովիզուալ նյութերի տեխնիկական ստուգման և նախադիտման համար, 1 (մեկ) հենակով Sennheiser e 835 S մալուխային խոսափող, գովազդային 3 roll up banner-ների տեղադրում գլխավոր մուտքից ներս և դահլիճի մուտքերի մոտ, գովազդային А3 չափի 3 պաստառի տեղադրում Կինոյի տան Վարդանանց և Արամի փողոցների մուտքերի մոտ, միջոցառումից առաջ 1 ժամ միջոցառման գովազդի տեղադրում Կինոյի տան գլխավոր մուտքի 2 LED էկրաններին։ Ֆիլմերի ցուցադրություններից հետո տեղի ունեցող քննարկումների և հարց ու պատասխանների ժամանակը, եթե դուրս է գալիս կինոցուցադրման համար սահմանված 3 ժամի ձևաչափից, ենթակա է վճարման 3 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար նախատեսված գնով։
Վարձակալելու համար`
+374 (91) 27 07 76
