top of page

Փոքր դահլիճ
(Հենրիկ Մալյանի անվան թատրոն)

125 տեղ 

DCP պրոյեկտոր, կինոէկրան, 5.1 դոլբի ձայնային համակարգ, ջեռուցման, հովացման և օդափոխության ժամանակակից համակարգեր

Կինոյի տան փոքր դահլիճը (Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն) իր այս անվանումն ստացավ այն օրվանից, երբ դահլիճը տրամադրվեց հայ կինոյի մեծանուն վարպետին՝ Հենրիկ Մալյանին, որտեղ վարպետը կյանքի կոչեց կինոդերասանի թատրոն-ստուդիան, որն իր անկրկնելի ներկայացումներով միանգամից գրավեց բազմահազար հանդիսատեսի:


125 տեղանոց այս դահլիճը հրաշալի միջավայր է թե՛ թատերական ներկայացումներ դիտելու, թե՛ կինոցուցադրությունների, թե՛ տարատեսակ հանդիսությունների, հանդիպումների, համաժողովների, քննարկումների համար:


Ճաշակով կահավորված դահլիճը, նախասրահները և այլ ենթակառուցվածքներ շատ մտերմիկ միջավայր են ստեղծում, որի համար էլ հանդիսատեսը շատ սիրում է այս գողտրիկ անկյունը:

Վարձակալության պայմանները

Կինոցուցադրման 1 սեանսը (մինչև 3 ժամ)` 200 000 ՀՀ դրամ *:

(3 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար՝ 15 000 ՀՀ դրամ):

 

Այլ միջոցառումների համար (ոչ կինոցուցադրություն)՝ համագումարներ, համաժողովներ և այլն (մինչև 3 ժամ)՝ 250 000 ՀՀ դրամ:

Դահլիճի մեկ օրվա զբաղվածությունը (Ժամը 9:00-ից առավելագույնը մինչև 22։30)՝ 500 000 ՀՀ դրամ:

Այլ միջոցառումների ժամանակ (ոչ ֆիլմերի ցուցադրություն ) DCP կինոպրոյեկտորի օգտագործումը՝ 1 ժամը 30 000 ՀՀ դրամ, ոչ DCP պրոյեկտորի դեպքում` 1 ժամը 20 000 ՀՀ դրամ:

Հյուրասիրության կազմակերպման տարածքի տրամադրումը փոքր դահլիճին հարակից նախասրահում (մինչև 2 ժամ)՝ 25 000 ՀՀ դրամ և «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանի տարածքում՝ 50 000 ՀՀ դրամ:

Սեանսային ցուցադրությունների համար՝ 1 սեանսը 150 000 ՀՀ դրամ։

* Վարձակալության գինը ներառում է կինոմեխանիկի, ձայնային օպերատորի, հսկիչների աշխատանքը, մինչև 1 ժամ անվճար ժամանակ աուդիովիզուալ նյութերի տեխնիկական ստուգման և նախադիտման համար, 1 (մեկ) հենակով Sennheiser e 835 S մալուխային խոսափող, գովազդային 3 roll up banner-ների տեղադրում գլխավոր մուտքի և դահլիճի մուտքերի մոտ, գովազդային А3 չափի 3 պաստառի տեղադրում Կինոյի տան Վարդանանց և Արամի փողոցների մուտքերի մոտ: Ֆիլմերի ցուցադրություններից հետո տեղի ունեցող քննարկումների և հարց ու պատասխանների ժամանակը, եթե դուրս է գալիս կինոցուցադրման համար սահմանված 3 ժամի ձևաչափից, ենթակա է վճարման 3 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար նախատեսված գնով։

*Դահլիճի թատերական լույսերի, գրիմանոցի և հանդերձարանի վարձակալությունը չի մտնում դահլիճի վարձակալության գնի մեջ։

Վարձակալելու համար`

info@ufpa.am

+374 (91) 27 07 76

© 2026 by Union of Film Professionals of Armenia

bottom of page