Հարությունյան Սուսաննա
Ծնվել է 1961 թվականի hունվարի 1-ին:
1977 թվականին ավարտել է Երևանի #150 միջնակարգ դպրոցը:
1979 թվականին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը:
1982 - 1987 թվականներին սովորել է Համամիութենական Պետական Կինոյի Ինստիտուտը /ՎԳԻԿ/-ը։
1989 -1990 թվականներին շարունակել է ուսումը ՎԳԻԿ-ի ասպիրանտուրայում:
1980 թվականից սկսած` Սուսաննա Հարությունյանի հոդվածները հրատարակվում են հայկական և արտասահմանյան պարբերական մամուլի էջերում:
1980 - 1996 թվականներին աշխատել է որպես լրագրող, խմբագիր /մշակութային բաժնի վարիչ/ և մշակույթին ու կինովերլուծաբան` Ազգային և համաշխարհային կինոյին և մշակույթին վերաբերվող և տարալեզու թարգմանությամբ ավելի քան 500 հոդվածների հեղինակ է:
Սուսաննա Հարությունյանի հոդվածները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ուկրաիներեն, էստոներեն եւ այլ լեզուներով:
1991 – 1993 թվականներին ղեկավարել է “Ռեսպուբլիկա Արմենիյա” օրաթերթի ռուսերեն տարբերակի մշակութային բաժինը:
1993 - 2000 թվականներին աշխատել է ՀՀ Մշակույթի նախարաության Կինոյի վարչությությունում` որպես գլխավոր մասնագետ:
1996 թվականից ի վեր հանդիսանում է Հայաստանի Կինոգետների և Կինոլրագրողների Ասոցիացիայի /Միջազգային Կինոլրագրության Ֆեդերացիայի Հայաստանյան ազգային մասնաճյուղի/ հիմադիր-նախագահ :
2002 թվականին “Արվեստ” / “ARVEST” ինտերնետային մշակութային ամսագրի հիմնադիրներից մեկն է ու խմբագրական խորհրդի անդամ:
2004 թվականից՝ “Ոսկե ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից մեկն է ու փառատոնի գեղարվեստական տնօրենը:
2017 թվականից՝ “Ոսկե ծիրան” փառատոնի տնօրեն:
1998 - 2012 թվականներին Լոնդոնում 'Ուոլֆլաուեր պրես’ տպագրատան կողմից հրատարակվող International Film Guide ամենամյա մասնագիտական հանդեսի “Հայաստան” ենթաբաժնի մշտական հեղինակն է:
“Հայկական կինո. 1924-1999” և “Հայկական կինո. 1924-2009” լիակատար եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ կատալոգի պատասխանատու խմբագիրն էր:
Միջազգային տարբեր կինոփառատոններին /Բեռլին, Վենետիկ, Լոկարնո, Կառլովի Վարի, Փուսան, Ռոտտերդամ, Ռիգա, Կոտբուս, Վիենա և այլն/ եղել է ժյուրիի անդամ:
1986 թվականից Հայաստանի Լրագրողների Միության անդամ է:
1997 թվականից FIPRESCI (Միջազգային Կինոլրագրության Ֆեդերացիա) անդամ է:
2003 - 2009 թվականներին Հայաստանի ներկայացուցիչն էր Եվրոպական Մշակութային Խորհրդարանում:
2012 թվականից Եվրոպական Կինոակադեմիայի անդամ:
2013 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտւտի պատվավոր պրոֆեսոր:
2016 թվականից Եվրիմաժում Հայաստանի ներկայացուցիչ:
2013 թվականին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։