top of page

Մաթոսյան Ռոբերտ

Ծնվել է 1945 թվականին: 

1968 թվականին ավարտել է Երևանի Պետական համալսարանը: 

2015 թվականին ավելի քան հարյուր հոդվածի հեղինակ է: 

Աշխատել է ՀՀԳ - ի (այժմ` Արմենպրես) գործակալության հատուկ թղթակից և «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ: 

1969 - 91 թվականներին հիմնադրել և անընդմեջ խմբագրել է Հայաստանի պետկինոյի, հետագայում կինեմատոգրաֆիստների միության «Ֆիլմ» թերթը:

1991 - 93 թվականներին «Ֆիլմ»  թերթի բազայի վրա ստեղծել է «Գեղարվեստ» թերթը, ապա` ստեղծագործական միավորումը:

 

«Ֆիլմ» և «Գեղարվեստ» թերթերի տպագրության 24 տարիների ընթացքում հրապարակել է կինոյին նվիրված ավելի քան 20 հազար տեղեկատվական, ճանաչողական, քննադատական նյութեր և հոդվածներ, որոնք նպաստել են ոչ միայն հայկական կինոարվեստի, այլև մշակույթի զարգացմանը:

Պարգևատրվել է «Մ. Ա. Շոլոխով 100» հուշամեդալով:

2008 - 2018 թվականներին  խմբագրել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և մշակույթի նախարարության «+Կինո» ամսագիրը:

2015 թվականին ստացել է  «Մովսես Խորենացի» մեդալ։

ԳՐՔԵՐ

1977 - Հարցազրույց ձեզ համար  

1980 - Հենրիկ Մալյան

1982 - Ազատ Շերենց

2007 - Հարդագողի ճանապարհով

2011 - Անկրկնելի կինոճանապարհ  

2013 - Սոս Սարգսյան

2008 - 2018 - Ալբերտ Մկրտչյան, Լևոն Աթոյանց, Արմեն Միրաքյան, Էդուարդ Մաթևոսյան, Ռուդոլֆ Վաթինյան - բրոշուրներ

2013 - 2018 - Հայ կինոգործիչների նվիրված հոդվածներ «Ազգ», «Հայաստանի հանրապետություն» և այլ թերթերում:

Երեսունից ավելի ոչ խաղարկային ֆիլմերի սցենարի հեղինակ է, այդ թվում. «Վահրամ Փափազյան», «Զորավար Անդրանիկ», «Վանա վարպետը»,  «Սպիտակ, մոռացված ողբերգություն», «Էպիկենտրոն», «Դարերի խորքից», «Միխայիլ Շոլոխով և այլն»

2018 - «Սպիտակ, մեր սիրո ու ցավի էպիկենտրոն» ֆիլմի սցենարի  հեղինակ և ռեժիսոր:

2021 - «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» գիրք:

2022 - 10 օր Անրի Վերնոյի հետ հուշագրություն:

bottom of page