top of page

ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ LOVE IS FOLLY ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՕՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում Բուլղարական Վառնայի LOVE IS FOLLY միջազգային կինոփառատոնում ընթանում է կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:



Այսօր Վառնայի «Փառատոների և կոնգրեսների կենտրոնում» կայանալու է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՆԿԱՐՉԻ ԵՐԵՔ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ» ֆիլմի ցուցադրությունը:


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ չորս ֆիլմեր, որոնք համաշխարհային վավերագրական կինոժառանգության մաս են կազմում, այս օրերին ներկայացել են Վառնայում հավաքված հանրությանն աշխարհի տարբեր երկրներից, յուրօրինակորեն խոսելով Հայաստանի, հայ ժողովրդի, նրա պատմության ու նրա կինոժառանգության մասին:


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հանդիպումները գործընկերների, փառատոնի հյուրերի ու մասնակիցների հետ կշարունակվեն՝ ներկայացնելով Հայ կինոյի 100-ամյա պատմությունը, ձեռքբերումներն ու ներկայիս ընթացքը:



Հիշեցնենք, որ առաջիկայում մի շարք երկրներում կայանալու են Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ցուցադրություններ, որոնք Հայաստանի կինոգործիչների միության միջազգային համագործակցության շրջանակներում հայ կինոն՝ մասնավորապես հայ կարճամետրաժ կինոն, կներկայացնեն միջազգային հանրությանը:








2 views
bottom of page