ԵՎՍ ՄԵԿ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՇԵՆՔԸ
- tmanoukyan
- Jul 2
- 1 min read


Ավարտեցինք ևս մեկ կապիտալ ներդրում, որը տասնյակ տարիներով կերկարացնի Երևանի Կինոյի տան շենքի կյանքը և այն կշարունակի անխափան ծառայել հայկական կինոյին։
Կինոյի տան շենքի շուրջ 700 քմ տանիքը, որը տասնյակ տարիներ չէր նորոգվել, ենթարկվել էր վայրի կառուցապատումների ազդեցություններին, ուներ բազմաթիվ վնասվածքներ՝ այդ թվում թե անձրևատար համակարգերի, թե կոնստրուկցիաների և այլն, հիմնովին նորոգվել է՝ կիրառելով տանիքների նորոգման ժամանակակից տեխնոլոգիաներ, տանիքների համար նախատեսված ժամանակակից ներկեր, ներկանյութեր և այլն։
Մեկ ամիս շարունակ մասնագետների կողմից ուսումնասիրված, բոլոր թերությունները վեր հանված և հիմնանորոգման ենթարկված տանիքն արդեն իրողություն է, և այն թույլ կտա ճիշտ շահագործման դեպքում առաջիկա 10-15 տարում ունենալ ապահով տանիք։
Անցած տարիների ընթացքում Հայաստանի կինոգործիչների միությունն իր սուղ միջոցներից տրամադրել է հնարավորը, որպեսզի դեռևս 1975 թվականին կառուցված Կինոյի տան շենքը, որը 2023 թվականին կինոգործիչների միության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդգրկվեց նաև նորահայտ հուշարձանների ցանկում, դառնա ժամանակակից կինոմիջավայր և իր նոր հնարավորություններով շարունակի ծառայել հայկական կինոյին։