ԿԱՅԱՑԱՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԻՆՈԳԻԼԴԻԱՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
- tmanoukyan
- Jul 2
- 3 min read
Ապրիլի 16-ին, հայկական կինոյի օրը, Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան մեծ դահլիճում՝ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճում, հովանու տակ Հայաստանի կինոգործիչների միության, կայացավ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԻՆՈԳԻԼԴԻԱՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ։
Հայաստանի կինոգործիչների միության անունից ներկաներին ողջունեց և օրվա առթիվ շնորհավորեց Հաայստանի կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդական ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։
Հանդիսության մասնակիցներին ողջունեց և կինոյի օրվա առթիվ շնորհավորեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ։
Նախարարը նաև կինոյի օրվա առթիվ մեդալներ, շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեց մի շարք կինոգործիչների՝ արժևորելով վերջիններիս ավանդը և ներդրումը հայկական կինոյում։
Մասնավորապես՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրվեցին Հայաստանի կինոյի հիմնադրամի կինոժառանգության բաժնի գլխավոր ֆոնդապահ ԼԱՐԻՍԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ՝ հայկական կինոժառանգության պահպանման և կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար և ԾՈՎԻՆԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ՝ վավերագրական կինոյի զարգացման և հանրահռչակման գործում նշանակալի ավանդի և ներդրման համար:
Պարգևատրման արարողությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Այնուհետև սկսվեց բուն մրցանակաբաշխության արարողությունը։
«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԸ՝ «Ամերիկացի» ֆիլմի համար։
«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԱՆՆԱ ՄԱՔՍԻՄԸ՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։
«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՆԱՐԵ ԼԵՈՆԵ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ՝ «Գյուղը որ կանգնի» ֆիլմի համար։
«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ «Ձու» ֆիլմի համար։
Մրցանակները հանձնեցին պրոդյուսերների և ռեժիսորների գիլդիայի նախագահ ԱՐՏՅՈՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, կինոյի և թատրոնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԸ, կինոպրոդյուսեր ԱՐՄԱՆ ՄԻՏՈՅԱՆԸ, թատրոնի և կինոյի ռեժիսոր ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և սիրված դերասանուհի ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆԸ։
«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԻՍՏ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԱՆՆԱ ՄԱՔՍԻՄԸ՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։
«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԻՍՏ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՕՖԵԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ «Գյուղը որ կանգնի» ֆիլմի համար։
Մրցանակները հանձնեցին գիլդիայի նախագահ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ, կինոյի և թատրոնի հայտնի և սիրված դերասանուհիներ ՖՐԻԴԱ ՅՈՐՔԸ և ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ։
«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՊԵՐԱՏՈՐ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՍՈՒՐԵՆ ԹԱԴևՈՍՅԱՆԸ՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։
«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՊԵՐԱՏՈՐ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԱՐԹՈՒՐ ՈՒՍՏՅԱՆԸ՝ «Անգլուխ ձիավորներ» ֆիմի համար։
«ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՊԵՐԱՏՈՐ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԱՐԹՈՒՐ ՂԱՐԱՅԱՆԸ՝ «Տաղ․ հոգու ճանապարհ» ֆիլմի համար։
Մրցանակները հանձնեցին գիլդիայի հիմնադիր նախագահ, այսօր՝ գիլդիայի փոխնախագահ ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԸ, կինոգետ, կինոքննադատ ԴԻԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, «ՄԱՆՔԻ ստուդիոյի» տնօրեն Անդրանիկ Թորոսյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։
«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԿԱՐԻՉ-ԴԻՄԱՀԱՐԴԱՐ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀԱՍՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։
«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԿԱՐԻՉ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին ԱՎԵՏ ՏՈՆՈՅԱՆՑԸ և ՆԵՐՍԵՍ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ՝ «Ամերիկացի» ֆիլմի համար։
«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱԳՈՒՍՏԻ ՆԿԱՐԻՉ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԼԱՈՒՐԱ ԱԹԱՆՅԱՆԸ՝ «Սևազգեստ կանայք» ֆիլմի համար։
Մրցանակները հանձնեցին գիլդիայի նախագահ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ, նկարիչների միության նախագահ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ, կինոպրոդյուսեր, սցենարիստ, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան ԼԻԱՆԱ ՍՄԲԱՏՅԱՆԸ և նկարիչ, դիզայներ, «Գյումրի Արթ ուիք» միջազգային փառատոնի հիմնադիր ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։
«ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԻՍՏ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ՝ «Թռչող տերևների երգը» ֆիլմի համար։
«ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԿԱՐԻՉ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀԱՐՈՒԹ ԹՈՒՄԱՂՅԱՆԸ՝ «Սևանիկ» ֆիլմի համար։
«ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԱՐՄԻՆԵ ԱՆԴԱՆ՝ «Թռչող տերևների երգը» ֆիլմի համար։
Մրցանակները հանձնեցին գիլդիայի նախագահ ԱՐՄԻՆԵ ԱՆԴԱՆ, պրոդյուսեր ՀԱՅԿԱՆՈՒՇ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ, ռեժիսոր, «Մեկ կադր» կինոփառատոնի հիմնադիր-նախագահ ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐԷՆ և ՌԵԱ փառատոնի հիմնադիր-նախագահ ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆԻՆ։
«ԿԻՆՈԳԻՏԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ» անվանակարգում մրցանակը շնորհվեց ԳԱՐԵԳԻՆ ԶԱՔՈՅԱՆԻՆ՝ «նռան գույնը» ֆիլմի վավերագիր պատմությունը» գիրք-ալբոմի համար։
«ԿԻՆՈՅԻ ՄԱՍԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Բուն TV-ի՝ «Փարաջանովը և մենք» հաղորդաշարը, հեղինակ՝ ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ։
Մրցանակները հանձնեցին Կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիա-գիլդիայի նախագահ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և մարդաբան, մշակութաբան ԼևՈՆ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ ԿԻՆՈՅՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ՝ շնորհվեց նկարիչ դեկորատոր ԱՂԱՍԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ և Լույսի վարպետ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ։
Մրցանակները հանձնեցին ռեժիսոր, պրոդյուսեր ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ և նկարիչ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ։
Մրցանակաբաշխության ընթացքում ներկաներին տեսաուղերձներով դիմեցին ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ, ՄԿՐՏԻՉ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ, ՎԻԳԵ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ, ՍԵՐԺ
ԱՎԵԴԻՔՅԱՆԸ։
Մենք հիշեցինք նաև բոլոր նրանց, ովքեր անցնող տարիներին հեռացել էին կյանքից և շնորհավորեցինք բոլոր հոբելյարներին։
Ավարտվեց ևս մի պատմություն՝ Հայաստանի պրոֆեսիոնալ
կինոգիլդիաների աշխատանքի ևս մի էջ։
Մրցանակաբաշխությունը խթան է, որը կարող է օգնել գիլդիաների կայացմանը մեր երկրում և ոչ ավելին։
Սա աշխատանք է, բարդ, չգնահատվող, երբեմն՝ անշնորհակալ, չվարձատրվող աշխատանք, և այս աշխատանքին նվիրումը պահանջում է ջանք, լարում, ժամանակ, տրամադրություն։
Աշխատանքի ընթացքում կարող են լինել և եղան բացթողումներ, թերացումներ, անըմբռնողություններ, թյուրիմացություններ,
սխալներ, նույնիսկ՝ տառասխալներ։
Ներողամիտ եղեք, որովհետև ազնիվ է նպատակը՝ ամեն ինչ անել, որ պրոֆեսիոնալ գիլդիաները կայանան, որ պրոֆեսիոնալ համաքարությունների համախմբումը կայանա, որ նրանք կարողանան խոսել, աշխատել, համագործակցել միմյանց հետ,
որ նրանք կարողանան պաշտպանել իրենց շահերն ու իրավունքները, որ հայկական կինոն, կինոյի արտադրությունն ունենա շատ ավելի մեծ զարգացումներ, քան ունի։
Միացեք, առաջարկեք, հուշեք, օգնեք, աջակցեք, նախաձեռնողական եղեք։ Հայկական կինոյի զարգացումը բոլորիս շահն է։
Նորից ու նորից սրտանց շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին։
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ամիսներ շարունակ աշխատեցին, ջանացին, որ այս մրցանակաբաշխությունը կայանա, անտրտունջ աշխատեցին օրվա մթնոլորտը, միջավայրը ապահովելու համար։
Հատուկ շնորհակալություն ենք ասում ռեժիսոր ՀՐԱՆՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ երեկոյի համար, երեկոյի վարողներին՝ սիրված դերասան ՆԵՐՍԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ և սիրված դերասանուհի, գեղեցկուհի ՍԱԹԵՆԻԿ ՀԱԶԱՐՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ երեկոյի պոետիկ մասի համար, ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ՝ մրցանակների դիզայնի և պատրաստման համար, ԱՐՄԵՆ ՊՈՒՉԻՆՅԱՆԻՆ՝ Առնո Բաբաջանյանի «Էլեգիա»-ի հրաշալի կատարման համար, կինոյի տան ողջ անձնակազմին։
Եթե որևէ մեկին բաց թողեցինք, էլի ներողամիտ եղեք։ Աշխատանքը բարդ էր, շատ մարդիկ էին ընդգրկված և շատ մարդիկ էին ներգրավված։
Աջակցության համար շնորհակալ ենք նաև Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերներին, «Արմենիա» հեռուստաընկերույանը, «Ա թիվի» հեռուստաընկերությանը, «Կարաս» ընկերությանը, «Բեկոն» ընկերությանը և բոլոր-բոլորին։
