top of page

«ՀԱՅԱՍՏԱՆ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ»

ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 18-23-Ը ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ


Կինոաշխարհի հնագույն փառատոներից մեկում՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, փառատոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Ցուցադրվեցին կինոռեժիսորի «Կոնդ», «Սահման», «Վերադարձ Ավետյաց երկիր», «Սպիտակ քաղաք», «Պոետի վերադարձը», «Վավերագրողը», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը։

«Հայ ռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի անունն այլևս համաշխարհային կինոյի պատմության մեջ է, և նրա ծննդյան 70-ամյակին նվիրված ծրագիրը հարգանքի տուրք է վարպետի կինեմատոգրաֆիկ տաղանդին»,- գրել էր մշակութաբան, Մշակութաբանության Նոր ինստիտուտի տնօրեն ՆԻՆԱ ԿՈՉԵԼՅԱԵՎԱՆ կինոփառատոնի պաշտոնական տեքստում։

Ծրագիրը, որով ներկայացված էին ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ֆիլմերը՝ վերնագրված էր «ՀԱՅԱՍՏԱՆ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ»։



 
 
bottom of page