top of page

«ՓԱԿՈՒՂԻ» ՖԻԼՄՈՎ ՎԱՌՆԱՅՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Վառնայի LOVE IS FOLLY միջազգային կինոփառատոնում այսօր կայանալու է կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՓԱԿՈՒՂԻ» ֆիլմի ցուցադրությունը, որով էլ սկսվում են ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների օրերը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին:



Փառատոնի կազմակերպիչների ցանկությամբ առաջիկա օրերին փառատոնի դահլիճներում ու սրահներում ցուցադրվելու են նաև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «Անվերջ փախուստ» հավերժ վերադարձ», «Նկարչի երեք գերեզմանները» և «Քամին ունայնության» ֆիլմերը:



Հետահայաց ցուցադրությունների համաշխարհային կինոպատմության մեջ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են կայացել մի քանի տասնյակ երկրների միջազգային հեղինակավոր կինոփառատոներում՝ ընդգծելով ռեժիսորի բացառիկ կինոմտածողությունն ու կինոլեզուն, վավերագրական կինոյում թողած ժառանգությունն ու հետքը, այն սերունդներին փոխանցելու կարևորությունը:



ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ, իրապես, համաշխարհային կինոյի այն եզակի ռեժիսորներից է, որի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները պահանջված են և այդ մասին խոսում է հետահայացների աշխարհագրությունը:



Փառատոնին մասնակցելու նպատակով Բուլղարիայում գտնվող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ, փառատոնի հյուրերին ու մասնակիցներին կներկայացնի Հայ կինոյի 100-ամյա պատմությունը, ձեռքբերումներն ու ներկայիս ընթացքը:



Առաջիկայում մի շարք երկրներում կայանալու են Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ցուցադրություններ, որոնք Հայաստանի կինոգործիչների միության միջազգային համագործակցության շրջանակներում հայ կինոն՝ մասնավորապես հայ կարճամետրաժ կինոն, կներկայացնեն միջազգային հանրությանը:


https://fccvarna.bg/event/deadlock-love-is-folly-2023?fbclid=IwAR33Qgo23_yfrvrRp6mxlTtUaFWYA9hL2WVwVH_YY37Ug4nGPIQf748c3u8


0 views

Comments


bottom of page