Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բուլղարական Վառնայի LOVE IS FOLLY միջազգային կինոփառատոնում կայացավ կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որն անցնում էր Հայաստանի կինոգործիչների միության՝ Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի միջոցառումների շրջանակներում:
Կարևորելով այդ իրադարձությունը և Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հետահայացը լավագույնս կազմակերպելու համար՝ փառատոնի ղեկավարությունը Հայաստանի կինոգործիչների միությանը պարգևատրել է փառատոնի դիպլոմով:
Առաջիկայում մի շարք երկրներում Հայաստանի կինոգործիչների միության ջանքերով և միջոցներով կայանալու են Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ցուցադրություններ, որոնք Հայաստանի կինոգործիչների միության միջազգային համագործակցության շրջանակներում հայ կինոն՝ մասնավորապես հայ կարճամետրաժ և վավերագրական կինոն, կներկայացնեն միջազգային հանրությանը:
Comments